Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակաման դեպքերը կրկին անցել են 10 հազարից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանի 85 շրջանում կորոնավիրուսի 10 հազար 598 դեպք է գրանցվել,մահացել է 113 մարդ, ապաքինվել է 4694-ը։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է օպերատիվ շտաբը։

Համավարակի բռնկումից ի վեր երկրում գրանցվել է կորոնավիրուսի 262 հազար 843 դեպք, ավելի քան 58 հազարն ապաքինվել է, 2418-ը՝ մահացել։

 Մայիսի 15-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4,527,127 է, որից 303,413-ը մահացել է, 1,705,815-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,517,888 է, որից 45,557 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,457,593 վարակման դեպք, որից 86,912-ը մահացել է, 318,027-ը՝ ապաքինվել: