ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհուրդը տեսակոնֆերանս կանի. օրը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի շրջանակում հայտարարել է, որ կազմակերպության ԱԳ նախարարների խորհուրդը մայիսի 26-ին տեսակոնֆերանս կանի:

Ըստ Զասի՝ օրակարգում ներառված են մի քանի թեմաներ՝ կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը բլոկի երկրների վրա, ՀԱՊԿ գործընկերոջ և դիտորդի կարգավիճակի իրականացման հետագա քայլերը, պատմության կեղծման դեմ պայքարին առնչվող հարցեր:

«Նոր իրողությունները, որոնք զարգանում են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում համավարակի ազդեցության տակ, կքննարկվեն ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասել է Զասը, ապա հավելել, որ համավարակըլուրջ սպառնալիք է ՀԱՊԿ երկրների համար:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև հիշեցրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ կորոնավիրուսի տարածման իրավիճակի վերաբերյալ:

«Կարծիքներ փոխանակեցինք կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետությունում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ: Պայմանավորվեցինք նաև շարունակել խորհրդակցությունները ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում կոլեկտիվ արձագանքման միջոցառումներ մշակելու համար»,- ասել է Զասը, ապա հավելել, որ, ճիշտ է, համավարակը նոր սպառնալիք է, սակայն ՀԱՊԿ իրավական դաշտը թույլ է տալիս արձագանքելու նմանատիպ սպառնալիքներին: