Մայիսի 18-ից նախկին գրաֆիկով կաշխատի նաև Երևանի մետրոպոլիտենը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

մետրո

Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Այդ մասին հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ն։

Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։

Սպասասրահներում նշանակվելու են ուղևորների նստեցման և իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղևորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը:

Ընդգծեմ նաև, որ մետրոպոլիտենի նախասրահներում և բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։

Եղեք առողջ և անվտանգ: