Արցախի խորհրդարանի առաջին նիստը մայիսի 21-ին է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

արցախ

Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կսկսվի 2020 թվականի մայիսի 21-ին։ Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԿԸՀ կայքէջից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, իրազեկում եմ առ այն, որ 2020 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրվում է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը»,- նշված է հաղորդագրության մեջ։