ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» (I am not alone) ֆիլմը «RiverRun» միջազգային կինոփառատոնում ստացել է իր տասներորդ մրցանակը: Այդ մասին տեղեկանում ենք ֆիլմի ֆեյսբուքյան էջում:
Հրապարակվել է նաև ժյուրիի հայտարարությունը:
«Այս հրապուրիչ ֆիլմը մեզ հիշեցնում է լավագույն վավերագրական կինոարտարդրության ուժը՝ բացելով մեր աչքերն այն պատմության առաջ, որը չգիտեինք, այն ներկայացվում է արտիստիզմով ու վարպետությամբ»,-նշված է հայտարարությում:
Ժյուրիի գլխավոր մրցանակը հանձնվում է Ռեժիսորը Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը ժյուրին որակում է լուսավոր ու ոգեշնչող, որում լրագրողնու քաղբանտարկյալը դառնում է քաղաքական ակտիվիստ, քայլերթ անում ընդդեմ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, և ամեն ինչ սկսվում է այն բանից, որ մի մարդ շրջում է երկրով մեկ՝ քայլարշավը աչքի առաջ դարձնելով զանգվածային շարժում:
«Ֆիլմի դիտումն ավելին է, քան քաղաքական շարժման մասին պասիվ դիտարկումը: Հովհաննիսյանը դիտողին ամբողջովին ընկղմում է պատմվածքի մեջ՝ անօդաչու թռչող սարքերի նկարահանած գեղեցիկ տեսարաններից՝ մինչև շարքային քաղաքացիների բջջային հեռախոսների կադրերը»,-նշվում է հայտարարությունում։