Ոստիկանները Սարդարապատ գյուղի բնակչի մոտ ատրճանակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News 

Մայիսի 15-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Սարդարապատի 32-ամյա բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված երկու փամփուշտով։

Ըստ բերման ենթարկվածի՝ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորեղբորը։
Նշանակվել է փորձաքննություն։

Նախապատրաստվում են նյութեր։