Արտավազ գյուղում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Մայիսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Արտավազդ գյուղի 50-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել էին:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվեց:
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ տուժողը ժամը 20.30-ի սահմաններում Արտավազդ գյուղի կենտրոնական փողոցում վիճել էր 54-ամյա համագյուղացու հետ, որն էլ դանակահարել էր նրան:
Ժամը 23-ի սահմաններում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Դանակը հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: