Ամուր, սիրո և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքն ամենակարևորն է․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ և ընտանեկան լուսանկար հրապարակել․

«Ամուր, սիրո եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքը ամենակարեւորն է, անկախ նրանից չքավոր գործազու՞րկ ես, քաղհալածյա՞լ, քաղբանտարկյա՞լ, պատգամավո՞ր, թե երկրի ղեկավար։ Այս բոլոր փուլերն անցել եմ, անցնում եմ եւ դրանց հարուցած բեռները անկրելի կլինեին, եթե չլիներ իմ ընտանիքը։ Այսօր Ընտանիքի միջազգային օրն է»։