100 փաստի մեջ Փաշինյանն այդպես էլ չներառեց արտաքին քաղաքական որևէ ձեռքբերում. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստին:

«100 փաստի մեջ Փաշինյանը, իր ողջ երևակայական և մանիպուլյատիվ ներուժով հանդերձ, այդպես էլ չներառեց արտաքին քաղաքական որևէ փաստ, որևը ձեռքբերում, որեւէ նշանակալի քայլ, այդպիսով հաստատելով իր վարած արտաքին քաղաքականությանը տրված գնահատականը։

Դուք զրո եք արտաքին քաղաքականությունից, պարո՛ն վարչապետ»,-գրել է Աշոտյանը։