Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել․ կտեսնեք՝ ինչն է ճիշտ և ինչը սխալ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

«Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել, և ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք կունենամ, այլ դատական պրոցեսի ընթացքում բոլորդ կտեսնեք՝ ինչն է ճիշտ և ինչը սխալ», - այս մասին առցանց ասուլիսի ընթացքում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հրաչյա Հակոբյանի կողմից մաքսանենք ծխախոտ արտահանելու մասին լուրերին։ 

Փաշինյանը նշեց, որ ծխախոտի արտահանման պարագայում Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում թույլ չեն տվել, և որևէ արտոնյալ վիճակ և չարաշահում չեն ստեղծել։