«Առնաուտ» հանդամասում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

անտառահատում

Մայիսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Շամլուղի անտառպետության «Առնաուտ» կոչվող հանդամասում հայտնաբերել են 38-ամյա տղամարդուն պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված փայտանյութով, և ավտոմեքենայի կողքին ևս 1,5 խմ փայտանյութ:
Տղամարդը հայտարարել է, որ իր ձեռքի բենզասղոցով հատած բոխու փայտանյութը պետք է տեղափոխեր իր տան բակ:
Հայտնաբերված փայտանյութը և ավտոմեքենան տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Բենզասղոցը վերցվել է:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր: