ԵԱՏՄ շրջանակում ունենք կոնսենսուս, բացառությամբ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

«ԵԱՏՄ շրջանակում համաձայնեցվել է ԵԱՏՄ զարգացման ռազամավարությունը, և դրա շուրջ, կարծես թե, մենք ունենք կոնսենսուս՝ բացառությամբ մի կետի՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցն է», - այս մասին մայիսի 16-ին տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանի խոսքով՝  Հայաստանի միակ խնդիրը գազի ընդհանուր շուկայի սկզբունքների համաձայնեցման հարցն է, ինչը դեռևս որոշակիորեն համաձայնեցված չէ։ 

Վարչապետը հայտնեց, որ մայիսի 19-ին տեղի կունենա ԵԱՏՄ ղեկավարների հեռակա նիստը։ Փաշինյանը նաև հույս հայտնեց, որ նիստի օրը գազի շուկայի վերաբերյալ ռազմավարական կետն էլ կհամաձայնեցվի, և միակ խնդիրը կմնա ստեղծված տնտեսական տարածքում աշխատելը, զարգանալը և զարգացնելը գործընկերա-առևտրատնտեսական հարաբերությունները։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս