Էսօր վարակվածության 200-ից ավել դեպք ենք ունեցել․ իրավիճակը կարա կոնտրոլից դուրս գա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

«Չնայած կորոնավիրուսի դեպքերի աճ ենք ունենում, բայց ճգնաժամը մնում է կառավարելի, և սա ամենակարևորն է։ Էսօր 200-ից ավելի վարակվածության դեպք ենք ունեցել, բայց մարդկանց վերաբերմունքը փոխվել ա, էն ժամանակ լարվածություն կար», - այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, առցանց ասուլիսի ժամանակ նշել է վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ այս պահին կորոնավիրուսով հիվանդների 70 տոկոսն ասիմպտոմ են,  ծանր վիճակում թոքաբորբով 33 հիվանդ կա։ Վարչապետը նաև հավելեց․ «Միայն լարվածություն կա՝ հանկարծ իտալական սցենարը կրկնվի և ցանկացած պահի իրավիճակը կարող է կոնտրոլից դուրս գալ»։