Երբ մեր ծանր հիվանդների թիվը 1400-ից ավել լինի, դա մեզ համար կհամարվի պրոբլեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

«Ընդհանուր 2027 կորոնավիրուսով հիվանդ ունենք, սա իրականում շատ մեծ և սարսափելի թիվ է, բայց 1895-ը նույնիսկ ջերմություն չունի, թոքաբորբ ունի ընդամենը 690-ը, ծանր թոքաբորբ ով հիվանդ է 31 մարդ, իսկ թոքային օդափոխության սարքերին միացված հիվանդների թիվը 11-ն է։ Եթե հիվանդների թիվը նույնիսկ լինի 10 հազար, բայց թոքաբորբով ծանր հիվանդների թիվը ցածր լինի 1400-ից, իրավիճակը վերահսկելի կլինի, բայց, երբ մեր ծանր հիվանդների թիվը 1400-ից ավել լինի, դա մեզ համար կհամարվի պրոբլեմ», - այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը նշեց, որ կոնկրետ ցուցանիշներ են դրվել, որոնց միջոցով որոշում են՝ իրավիճակը վերահսկելի է, թե ոչ։ «Պրոբլեմը անորոշությունն է, չգիտենք՝ 2000 հոգուց քանիսի վիճակը կարող է ծանրանալ»։