Խորովածի տրամաբանությամբ խորամանկություն ենք անում կրթական համակարգը բարեփոխելու ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ պետք է ապահովել, որպեսզի գիտությունն անցնի այն երկար ճաանապարհը, որը կոնկրետ արդյունքների կբերի։

«Մեր ինստիտուտները պետք է զարգանան այնքան, որ առնվազն միջազգային փորձագետներին հավասար նաև տեղական փորձագիտական ներուժ ունենանք։ Սրա համար բուհական, հանրակրթական և գիտական բարեփոխումներ են պետք», - նշեց Փաշինյանը։

Վարչապետ նկատեց, որ կրթության ոլորտում բարեփոխումները շատ լայն և մեծ հանրային դիմադրության են արժանանում․

«Մենք այստեղ խորովածի տրամաբանությամբ խորամանկություն ենք անում։ Շատ դեպքերում բարեփոխումների պրոցեսները չենք արագացնում, որ հանրությունն ինքը դնի բարեփոխումների պահանջը։ Մենք ուզում ենք խորքային փոփոխություններ, որ ոչ թե՝ երեսը վառը, մեջը հում մնա, այլ եփվի մինչև հանրային գիտակցության խորքերը», - նշել է Փաշինյանը։