Ասելիք են դարձրել․ էդ 300 մլրդ-ը ստատիկ գումար չի․ հո դարակում չե՞նք պահելու այդ գումարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

«Խոսակցության թեմա են դարձրել, որ պետության բյուջեից 300 միլիարդ որպես ավանդ դրված է Կենտրոնական բանկում։ Մարդիկ պետք է հասկանան, թե ինչի մասին է խոսքը։ Այս խոսակցությունները ցույց են տալիս, որ կան բազմաթիվ «տաղանդավոր» մասնագետներ, որոնց իշխանությունը չի թողնում գան և երկիրը ծաղկեցնեն», - այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանի խոսքով տվյալ գումարով և դրա տոկոսներով են վճարվում թոշակները, աշխատավարձերը։ 

«Ասելիք են դարձրել․ 300 միլիարդը կա, բայց այն ստատիկ գումար չէ, այդ գումարից անընդհատ ծախսեր են արվում և եկամուտ է գալիս։ Վա՞տ ա, որ այդ գումարը դեպոզիտ է դրված, հո դարակում չե՞նք դնելու», - պարզաբանեց վարչապետը։