Չինական Սիան քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարի համար Գյումրիին միջոցներ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

օգնություն

Չինական Սիան քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնում է Գյումրիին։ Սիանից Գյումրի է հասել պաշտպանիչ միջոցների խմբաքանակ։ Հայտնում է Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

«Գյումրու քույր քաղաքի՝ չինական Սիան քաղաքի աջակցությունը Գյումրիին ներառում է.

Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ-20.000 հատ

Պաշտպանիչ հանդերձանք -1000 հատ

Պաշտպանիչ ակնոցներ-100 զույգ

էլեկտրոնային ջերմաչափ-50 հատ

«Հարկ է նշել, որ Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար այս տարվա փետրվար ամսին համայնքի ավագանու որոշմամբ գումար հատկացվեց բժշկական պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ (20.000 բախիլ, 14.230 դիմակ, 10.000 ձեռնոց, 1000 խալաթ) ձեռք բերելու և Սիան քաղաք ուղարկելու համար:

Փոխադարձ աջակցությունը չուշացավ, ինչի համար շնորհակալության և երախտիքի մեր խոսքն ենք հղում Գյումրու քույր քաղաք Սիանին: Սա ևս մեկ վկայություն է երկու քաղաքների միջև առկա սերտ կապերի ու փոխադարձ համագործակցության,- ասված է Գյումրիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Դիմակները, ակնոցները, պաշտպանիչ հանդերձանքներն ու էլեկտրոնային ջերմաչափերը, ըստ անհրաժեշտության, հատկացվելու են տարբեր կառույցների և բուժհաստատությունների։

Գյումրին և Սիանը քույր քաղաքներ են 2015 թվականից։ Երկու քաղաքների միջև կնքվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Այս տարվա փետրվարին Սիանին բժշկական պարագաներ հատկացնելու համար Գյումրիի քաղաքային բյուջեից 2 մլն դրամ է հատկացվել»։