Չեմ հիշում,որ կորոնավիրուսը պինցետով հանելու և արաղով ախտահանելու հայտարարություն եմ արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

«Չեմ հիշում, որ կորոնավիրուսը պինցետով հանելու և արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել, գուցե այլ շրջանակում է հնչել այդ հայտարարությունը», - այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի վերաբերյալ իր կատարած հայտարարություններին։ 

«Էլի որ, կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, բայց շունը կծելու հատկություն ունի։ Մենք ասում ենք՝ եկեք կա՛մ շան պարանը պահենք, կա՛մ այնպես անենք, որ չկծի», - նշեց վարչապետը։