Մայիսի 9-ին և 10-ին եղել եմ ԱՀ-ում․ ՌԴ նախագահի հետ միշտ էլ հեռախոսային կապի մեջ ենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

«Հայ-ռուսական հարաբերություններում աշխատանքային խնդիրներ են, որոնք միշտ էլ կան և լինելու են, ինչը նորմալ է», - այս մասին այսօր՝ մայիսի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան։ 

Այն հարցին, արդյո՞ք այդ խնդիրների պատճառով է, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չի եղել, Փաշինյանը պատասխանեց․ 

 «Մայիսի 9-ին և 10-ին եղել եմ Արցախի Հանրապետությունում։ Ավանդաբար, երեք տարի անընդմեջ այս օրը դիմավորում եմ Շուշիում, իսկ ՌԴ նախագահի հետ միշտ էլ հեռախոսային կապի մեջ ենք»։