Բոլորը բացում են սահմանները․ հասկանում են, որ էլ չեն դիմանում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

Աշխարհի տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում  կորոնավիրուսի հաղթահարման համար։ Ոչ մեկ չի կարող ասել, թե որ երկրի մոտեցումներն են ճիշտը։  Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսի ժամանակը։

Վարչապետը նկատել է, որ կոռոնավիրուսի հիվանդությունը չի կորել, չի անհետացել։ Ինչ-որ մի տեղ կարող է ավելանալ-պակասել։  
«Կարծում եմ, որ բոլոր երկրներն էլ նույն վիճակում են։ Քաղաքաքական մոտեցումների խնդիր կա։ Հիմա բոլորը բացում են։ ինչի՞ են բացում, որովհետև հաղթահարվե՞լ է, չէ, որովհետև հասկանում են, որ չեն դիմանա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ սահմանափակումների պատճառով մարդկությունը հոգեկան ու հոգեբանական խնդիրների առջև է ամբողջ աշխարհում։