Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը. ներսում դիմակ կրելը պարտադիր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

տրանսպորտ

Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։

Այդ մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը: