ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 11, 24News

Բրյուսելյան հանդիպումից հետո պայմանավորվածություն կա շարունակելու բանակցային գործընթացը։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է և տեղի է ունենալու շատ շուտով։ Այդ մասին սեպտեմբերի 11-ին ասաց  ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ ունեցած ասուլիսի ժամանակ։

«Մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում և արտահայտել ենք մեր հավատարմությունը այդ գործընթացին և խաղաղ բանակցություններին։ Մի փոքր համբերություն եմ խնդրում այդ հարցում։ Այդ ամենի մասին մենք կհայտարարենք համաձայնեցված»,- ասաց նախարարը։

Նախարարը հավաստիացրեց, որ այդ հանդիպումը շատ չի ուշանա։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս