Միջերկրական ծովում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

երկրաշարժ

Մայիսի 18-ի առավոտյան Միջերկրական ծովում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են  ժամը 07։18–ի սահմաններում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6․17կմ խորության և Թուրքիայի  արևմտյան Մուղլա նահանգի Դատչա շրջանից 412կմ հեռավորության վրա։

Մարդկային և նյութական կորուտսների մասին ոչինչ չի հաղորդվում։