ՄԱԿ-ը 46 երկրի, այդ թվում՝ Վրաստանին, COVID-19-ի դեմ պայքարի համար 1 միլիոն դոլար է տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

74

Վրաստանը ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամից ֆինանսական աջակցություն կստանա խոցելի խմբերին համավարակի պատճառով սոցիալ-տնտեսական խնդիրներից պաշտպանելու և աջակցելու համար: Մայիսի 15-ին հիմնադրամն արդեն 1 միլիոն դոլար է հատկացրել Վրաստանում ՄԱԿ-ի մասնաճյուղերին: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Օգնություն՝ Վրաստանի կառավարությանը և տեղի համայնքներին համավարակի հետևանքները մեղմելու համար» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից:

Նշենք, որ, Վրաստանից բացի, աջակցություն ստացող երկրների ցանկում ներառված է ևս 45 երկիր: