Մայր Աթոռը 16 միլիոն դրամի բժշկական արտահագուստներ է նվիրել առողջապահական համակարգին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության կենտրոնին փոխանցվեց շուրջ 2000 բժշկական պաշտպանիչ արտահագուստ, որոնց արժեքը կազմում է 16 միլիոն դրամ:

Այս օրերին դրանք անհրաժեշտություն են համավարակի դեմ առաջին գծում պայքարող բուժաշխատողներին` անվտանգ  և արդյունավետ աշխատանքի համար:

Համավարակի ժամանակ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով Մայր Աթոռի կողմից առողջապահության նախարարությանը նախորդիվ փոխանցվել են ընդհանուր առմամբ շուրջ երեսուն միլիոն դրամ արժողությամբ բժշկական սարքավորումներ և պարագաներ:

Առողջապահության ոլորտի հետ համագործակցության ծրագրերն իրականանում են Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող «ԻԶմիլրյան» բժշկական կենտրոնի միջոցով: