«Արևիք» ազգային պարկում և Տավուշում նկարված ընձառյուծները տարբեր կենդանիներ են.WWF Armenia

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ընձ.

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Արևիք» ազգային պարկում նկարված ընձառյուծը մեզ բոլորին հայտնի Արեգն է:

«Նկատելով, որ տարբեր լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, թե օրեր առաջ «Արևիք» ազգային պարկում նկարված ընձառյուծը նույն Տավուշի մարզի ընձառյուծն է, ցանկանում ենք տեղեկացնել, որ դրանք տարբեր կենդանիներ են։

«Արևիք» ազգային պարկում նկարված ընձառյուծը մեզ բոլորիս հայտնի Արեգն է, որի անունը դրել ենք դեռ անցյալ տարի՝ Facebook-յան քվեարկությամբ։ Նա տևական ժամանակ է, ինչ ապրում է «Արևիք» ազգային պարկում»,-նշված է հայտարարությունում։