Պատիվ ունեցանք ներկայացնել դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

հասարակական

«Այսօր «Իրավական ուղու» համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը և ես Երևանի դատարանում պատիվ ունեցանք ներկայացնել դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը՝ ընդդեմ դատավորների անկախության երաշխավորման առաքելություն ունեցող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի։ Մեր հայցը վերաբերում է հարցազրույցներից մեկում ԲԴԽ անդամի կողմից դատավոր Գրիգորյանին զրպարտելուն։

Մանրամասները՝ ավելի ուշ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։