ՌԴ-ում մայիսի 1-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում COVID-19-ի 9000-ից պակաս դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ռդկորոնա

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8926 նոր դեպք: Այդ մասին հայտնում է օպերատիվ շտաբը, փոխանցում է РБК-ն:

Մայիսի 1-ից ի վեր ՌԴ-ում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսի 9 հազարից պակաս դեպք է գրանցվել:

Հիվանդության աճի օրական տեմպը նվազել է մինչեւ 3,17 տոկոս. սա համաճարակի սկսվելուց ի վեր ամենացածր ցուցանիշն է: Ապրիլի 30-ից ի վեր Մոսկվայում մեկ օրում վարակվածների թիվը նվազել է:

40% դեպքերում հիվանդությունն անցել է առանց կլինիկական դրսևորումների; Համաճարակի բռնկումից ի վեր երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 290 678-ի:

ՌԴ-ում մեկ օրում ապաքինվել է 2722 մարդ. ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 70 209-ի: Երկրում կորոնավիրուսից մահացել է 91 մարդ, մահերի ընդհանուր թիվը՝ 2722։