Հայտնաբերվել է 4 հետախուզվող․ բացահայտվել է 125 հանցագործություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 125 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 28, մարմնական վնասվածք հասցնելու` 26, ծեծի՝ 11, խարդախության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, ապօրինի ծառահատման՝ 4, սպանության սպառնալիքի, պետական-հասարակական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, յուրացման կամ վատնման և խուլիգանության՝ 2-ական, բռնաբարության, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինքնաիրավչության, պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու, կողոպուտի, թմրամիջոցի իրացման, 12 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու և 14 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի հանցագործություններ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, բնակարանային գողության՝ 3, սպանության՝ 2, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: