ԱՄՆ-ում COVID-19-ի ֆոնին կտրուկ նվազել է գրին քարտերի, քաղաքացիության համար հայտերի թիվը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ամն

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով՝ ԱՄՆ-ում Գրին քարտ, քաղաքացիություն ստանալու և այլ ծրագրերին մասնակցելու հայտերի թիվը կտրուկ նվազել է՝ սպառնալիքի տակ դնելով դաշնային գործակալության վճարունակությունը, գրում է New York Times-ը, փոխանցում է РиаНовости-ն:

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ ամռանը կարող է ավարտվել գումարը, քանի որ պանդեմիայի արդյունքում զգալիորեն ավելի քիչ մարդ է դիմել վիզաների և այլ արտոնությունների համար:

USCIS-ը նախատեսում է վճարների 10 տոկոս ավելացում սահմանել՝ նախկինում հայտարարված գների բարձրացումից զատ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հրամանագիր է ստորագրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, երկրում աշխատատեղերի դեֆիցիտի պայմաններում, ԱՄՆ-ում ներգաղթի ժամանակավոր դադարեցման մասին: Թրամփը հայտարարել էր, որ երկու ամսով կդադարեցնի ներգաղթը և դրա ավարտից հետո որոշում կկայացնի՝ երկարաձգել արդյոք հրամանագրի գործողությունը: