Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքը կհանրայնացվի սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

անդրանիկ

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը աշխատանքների արդյունքներրը հանրության կներկայացնի ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկին:

«Սեպտմեբերին պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել այն կարևոր դրվագները, որոնք հուզում են բոլորին», - այդ մասին լրագրողներին հայտնել է քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Իմքայլական պատգամավորը նաև հայտնել է, որ հանձնաժողովն աշխատանքի ընթացքում բավականին տեղեկատվություն է ստացել, և որ կհրապարակվեն թույլատրելի բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ գաղտնիություն պարունակող հարցերը՝ պետական գաղտնիքի մասին օրենքի բավարարումով։

Հանձնաժողովն աշխատանքները կավարտի հունիսի 4-ին։ Նշենք, որ այսօր քննիչ հանձնաժաղավում էր վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը։
Վերջինս երկրորդ անգամ է հյուրընկալվում հանձնաժողով։ 

Նշենք, որ Արշակ Կարապետյանը 2018-ի դեկտեմբերի 18-ից զբաղեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը։ Նախկինում Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ էր։