Կալիֆոռնիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

աշխարհ

Կալիֆոռնիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07.02-ին (Երևանի ժամանակով 11.02): Էպիկենտրոնը գտնվել է Ֆերնանդեյ քաղաքից 252 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: