Չինաստանն առաջիկա երկու տարում 2 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսից տուժած երկրներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

չժհնախագահ

Չինաստանն առաջիկա երկու տարում 2 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսից տուժած երկրներին: Աջակցություն կցուցաբերվի հատկապես զարգացող երկրներին: Այս մասին հաղորդում է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է РБК-ն:

Աֆրիկայի երկրներին օգնելու համար ՉԺՀ-ն կստեղծի 30 հատուկ մեխանիզմներ, որոնք կհեշտացնեն Աֆրիկյան հիվանդանոցներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Ցզինպինը նաև հայտնել է, որ «քսանյակի խմբում» առաջ է տանելու աղքատ երկրների կողմից վարկերի վճարումները հետձգելու գաղափարը: Չինաստանն արդեն օգնություն է տրամադրել մայրցամաքի շուրջ 50 երկրներին՝ այնտեղ ուղարկվելով բժիշկների թիմեր:

ՉԺՀ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել վիրուսի տարածումը: Համաճարակի դեմ պայքարում կենտրոնական դեր պետք է խաղա ԱՀԿ-ն: