Նախիջևանում զորավարժություններ են մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News  

զորավարժություններ

«Նախիջևանում այսօր հրամանատարա-շտաբային զորավարժություններ են մեկնարկել, որոնց մասնակցում են ինքնավար հանրապետության տարածքում տեղակայված համազորային բանակի մի շարք ստորաբաժանումներ ու զորամասեր»,- այս մասին հայտնում է «Ազատությունը»՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը:

«Նախիջևանում տեղակայված ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների, առաջիկա օրերին դրանք զբաղված կլինեն հետախուզական-դիվերսիոն գործողությունների հակազդմանն, ինչպես նաև օդային, հրթիռային և հրետանային հարվածների կանխմանն ուղղված քայլեր մշակելով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։