Մենք համաշխարհային մասշտաբով շատ անելիքներ ունենք. Մերկելը՝ COVID-19-ի դեմ պայքարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխարհի երկրներին կոչ է արել միասին աշխատել՝ կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու համար: Այդ մասին նա հայտարարել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի տարեկան նստաշրջանին նվիրված տեսաուղերձում, փոխանցում է РиаНовости-ն:

«Կորոնավիրուսի համաճարակը ոչ մի երկիր միայնակ չի կարող լուծել: Մենք պետք է համատեղ գործենք», - հայտնել է Մերկելը:

Նա նշել է, որ ԱՀԿ-ի՝ 2014 թվականին Էբոլայի համաճարակին արձագանքելու փորձը կարևոր բարեփոխումների է հանգեցրել կազմակերպության ներսում: Մեծ յոթնյակի և Մեծ քսանյակի երկրները առողջապահական հարցերը դարձրել են իրենց աշխատանքի առաջնահերթություններից մեկը, ինչպես նաև առողջապահական խնդիրները բարձրաձայնվում են ՄԱԿ-ում:

«Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի համաճարակը ևս մեկ անգամ հստակ ցույց տվեց, որ մենք համաշխարհային մասշտաբով դեռ շատ անելիքներ ունենք՝ հանուն վաղ կանխարգելման լավագույն մեխանիզմների, հանուն առողջապահության ավելի ուժեղ համակարգի։ ԱՀԿ-ն լեգիտիմ գլոբալ ինստիտուտ է։ Քանի որ դա այդպես է, մենք պետք է անընդհատ ստուգենք, թե ինչպես կարելի է բարելավել աշխատանքային գործընթացները ԱՀԿ-ում: Դա իրենից ենթադրում է նաև այնտեղ կայուն ֆինանսավորման համակարգ ստեղծելու մասին»,- հավելել է Մերկելը: