Աննա Կոստանյանը՝ Ստյոպա Սաֆարյանին. «Խոսքը ոչ թե վիրավորանքի, այլ նեղմտության մասին է»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը 24News-ի հետ զրույցում հավաստիացրեց՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի պահվածքից վիրավորված չէ:

Պատգամավորը չի սպասում, որ Սաֆարյանը ներողություն խնդրի, քանզի ներողությունից հետո էլ ոչինչ չի փոխվի:

«Եթե անգամ ՄԻՊ-ին են թիրախավորում, ապա էլ ի՞նչ կարելի է սպասել… Պաշտոնյաների խոսքում զսպվածության պակաս կա, իսկ կոնկրետ Սաֆարյանի խոսքը ոչ թե վիրավորանք, այլ նեղմտության էր»,- նշեց Կոստանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։