COVID-19-ի կանխարգելմանն ուղղված գանձապետարանի հաշվին մուտքերի քանակը կազմել է 4280

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

կ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մայիսի 18-ին ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,089,730,196.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4280:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ավելի վաղ բացել էր գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ 

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։