Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը նույնպես վեթինգ է. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վստահեցնում է՝ իշխանությունը գնալու է «վեթինգի ճանապարհով»: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ  ապօրինի գույքի բռնագանձման օրենքը նույնպես վեթինգ է:

«Նպատակ չունենք դատական այնպիսի համակարգ ունենալ, որը ձեռնտու է մեր իշխանությանը: Այո, պետք է անել հնարավորը, որ համակարգն անկաշկանդ գործի, ինքնահոսի: Դատավորի հիմնական հենարանն իր հեղինակությունն է, ու պետք է այնպես լինի, որ այդ հեղինակությունը երբեք ու երբեք կասկածի տակ չդրվի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։