Քաղաքացիներին կոչ ենք անում Ոստիկանությանում պահպանել հանրային անվտանգության պահանջները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

․

ՀՀ ոստիկանության հաշվառման-քննական բաժանմունքներում և այլ ստորաբաժանմներում կորոնավիրուսով պայմանավորված տևական ժամանակ է աշխատանքները դադարեցված էր։ Այսօր բոլոր ստորաբաժանումներում վերսկսվել են աշխատանքները, մասնավորապես, հաշվառման-քննական բաժանմունքներում մարդկանց կուտակումներ էին ու հերթեր, ինչին անդրադարձել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նա մասնավորապես գրել է. «Հարգելի քաղաքացինե՜ր, այսօրվանից ողջ ծավալով գործում են ոստիկանության՝ հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումները, այդ թվում՝ հաշվառման-քննական բաժանմունքները:

Նկատի ունենալով տևական ժամանակ կուտակված խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը՝ հաշվառման-քննական բաժանմունքներն աշխատում են նախատեսված աշխատանքային ժամերից ավելի ու գործելու են նաև շաբաթ և կիրակի օրերին: