Ստյոպա Սաֆարյանի վարքագիծը դատապարտելի է. ԲՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը դատապարտում է Հանրային խորհրդի վարքագիծը: 24News-ի հետ զրույցում նա վստահեցրեց՝ եթե խոսքն անգամ ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի կամ ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովայի մասին լիներ, այլ՝ «Իմ քայլը» խմբակցության կամ առհասարակ մեկ ուրիշի, ինքը էլի դատապարտելու էր նման բառապաշարի կիրառումը:

«Հանրային գործիչը պետք է ոչ թե նպաստի, այլ կանխի ատելության խոսքն ու թիրախավորումը: Պետք է հարգենք մեկս մյուսին ու կառուցողական քննադատությունից այն կողմ չիջնենք»,- հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։