Չի կարելի հասարակությանն անընդհատ, այժմ և միշտ մոլորության մեջ պահել․ Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

«Երբ ասում էինք՝ «վեթինգը» մեռելածին երևույթ է, իշխանության մեր գործընկերները չէին ուզում հավատալ»,- 24News-ի հետ զրույցում խոսելով այս օրերին շատ քննարկվող թեմայի՝ դատական համակարգում «վեթինգ» իրականացնել-չիրականացնելու մասին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա կարծում է, որ իշխանությունն այժմ զբաղված է ներքաղաքական խնդիրներ պարզելով: «Մենք ավելի վաղ էինք ասում՝ մաքրենք իրավապահ ոլորտը: Դատախազությունում ու ոստիկանությունում չկա՞ն շառլատաններ»,- հարց է բարձրացնում մեր զրուցակիցը:

Պատգամավորը վստահ է՝ ոչ թե Սահմանադրական դատարանի հարցի լուծման, այլ սահմանադրական փոփոխությունների կարիք կա: Ըստ նրա՝ սուպերվարչապետության մասին խոսացող նորօրյա իշխանություններն այժմ կարծես մոռացել են՝ ինչպես էին քննադատում այդ համակարգը: «Երկակի ստանդարտների մթնոլորտը գերիշխում է մեր երկրում: Չի կարելի հասարակությանն անընդհատ, այժմ և միշտ մոլորության մեջ պահել»,- ընդգծում է Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։