Կամ մենք միասին կհաղթենք, կամ կպարտվենք. Գուտերեշը՝ COVID-19-ի դեմ պայքարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

գուտերեշ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անփոխարինելի է, կորոնավիրուսը միայնակ հաղթահարել հնարավոր չէ: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով առողջապահության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացմանը, փոխանցում է РиаНовости-ն:

«ԱՀԿ-ն անփոխարինելի է։ Այդ կառույցին մեծ ռեսուրսներ են պետք, որպեսզի օգնի զարգացող երկրներին»,-նշել է նա:

Նրա փոխանցմամբ՝ համաճարակի ավարտից հետո անհրաժեշտ կլինի մանրակրկիտ վերլուծել, թե ինչպես այն տեղի ունեցավ, գնահատել դրանից բխող հետևանքները և դասեր քաղել ապագայի համար, իսկ դա պահանջում է բոլոր երկրների համերաշխությունը:

«Միջազգային հանրությունը պետք է համատեղ գործի՝ համերաշխության ոգով, որպեսզի կանգնեցնի վիրուսը և հաղթահարի ծանր հետևանքները։ Կամ մենք միասին կհաղթենք, կամ կպարտվենք», - եզրափակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: