Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում աշխատանքային խորհրդակցություն է կայացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

․

Մայիսի 18-ին ՀՀ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն է այցելել ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը։ ՈԶ գլխավոր վարչության անձնակազմի և ենթակա զորամասերի հրամանատարների ու տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել են Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանը և ոստիկանության ՆԱՎ պետ Արա Մկրտչյանը։

Խորհրդակցության հիմնական թեման էր ոստիկանության համակարգում կարգապահությանն ու օրինականության ապահովմանն ուղղված ներքին վերահսկողության պահպանումը և դրա ապահովման ուղղությամբ համագործակցության կազմակերպումը:

Օրակարգի թեման քննարկվել է հարցուպատասխանի միջոցով։ Ամփոփմանը Ոստիկանության զորքերի հրամանատար Վ. Ղազարյանը հավաստիացրել է, որ Ոստիկանության զորքերն իր ծառայողամարտական գործունեության մեջ անվերապահորեն հետևում է վերոհիշյալ խնդիրների իրականացմանը։