Արցախում արձանագրվել է սպառողական ապրանքների միջին գնի փոփոխություն՝ 3 գնաճ, 5 գնանկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

գնաճ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 3 գնաճ, 5 գնանկում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Մասնավորապես գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 100 դրամ կամ 16.7%, ադամաթուզ 1կգ՝ 50 դրամ կամ 6.5% և հնդկաձավար 1կգ՝ 22 դրամ կամ 2.9% ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է կիտրոն 1 հատ՝ 50 դրամ կամ 13.6%, լոլիկ 1կգ՝ 33 դրամ կամ 4.5%, թթվասեր «տեղական» 200 գր՝ 1 դրամ կամ 0.4%, թեյ «ակբար» 100 գր՝ 2 դրամ կամ 0.3% և շաքարավազ 1կգ՝ 1 դրամ կամ 0.3% ապրանքատեսակների համար: