Գերմանիայում թուրքական մզկիթներից մեկի դռան վրա խոզի գլուխ են կախել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

․

Մայիսի 18-ին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքին հարակից Վահինգեն  Էնզ շրջանում գտնվող թուրքական մզկիթի դռան բռնակից անհայտ անձինք խոզի գլուխ են կախել։ Այդ ամենը արձանագրվել է մզկիթի անվտանգության տեսախցիկներըի կողմից,փոխանցում է ermenihaber-ը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 23։30-ի սահմաններում։

Գերմանիայում «Կրոնական գործերի թուրքական իսլամական միությանը» կից Ֆաթիհ մզկիթի գրասենյակի ղեկավար Լաթիֆ Փեքմեզջին հայտնել է, որ այդ անձինք մզկիթ են եկել ինչ-որ ֆիրմային պատկանող միկրոավտոբուսով։

Նրանք դիմել են ոստիկանություն, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Այս միջադեպը դատապարտել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա նշել է, որ նույնիսկ իսլամական պահքի` Ռամադան ամսվա և կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում Եվրոպայում շարունակվում է «ռասիզմը և թշնամությունը իսլամի նկատմամբ»։

Չավուշօղլուն Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում մասնավորապես գրել է․

«Գերմանիայում մեր մզկիթի դեմ կատարված հարձակումը վերոհիշյալի վերջին օրինակն է։ Այս ամոթալի միջադեպի համար օգտագործված խորհրդանիշն իրականում պատկերում է իրենց հիվանդագին միտքը։ Պետք է անմիջապես ձերբակալվեն այս միջադեպի մեղավորները»։

Տեսանյութեր

Live

Լրահոս