Պեսկովը շարունակում է իր բուժումը կորոնավիրուսային հիվանդությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շարունակում է իր բուժումը կորոնավիրուսային հիվանդությունից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նա պատմել է «ՏԱՍՍ»-ին։

«Դեռ բուժվում եմ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով իր ինքնազգացողության և հիվանդանոցից դուրս գրվելու մասին հարցին։ Կրեմլի ներկայացուցիչը նաև շնորհակալություն է հայտնել իր առողջության մասին մտահոգվելու համար։

Ռուսաստանում կորոնավիրուսով են վարակվել նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը, Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և Գիտության ու կրթության նախարար Վալերի Ֆալկովը։ Յակուշևը, ինչպես հայտնի է դարձել մայիսի 8-ին, դուրս էր գրվել հիվանդանոցից և անցել տնային բուժման։ Լյուբիմովան և Ֆալկովն առողջացել են և վերադարձել են աշխատանքի։ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ Կառավարության ղեկավարը կարող է աշխատանքի վերադառնալ ընթացիկ շաբաթվա մեջ, նա արդեն կազդուրվում է։