Վարակվածների թվով աշխարհում 1-ինն ԱՄՆ-ն է, ապա՝ ՌԴ-ն և Իսպանիան. զոհերի փոքր թիվ ունի ՌԴ-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

կորրր

Մայիսի 19-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4,894,278 է, որից 320,188-ը մահացել է, 1,908,111-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,621,214 է, որից 44,765 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,550,294 վարակման դեպք, որից 91,981-ը մահացել է, 356,383-ը՝ ապաքինվել:

Աշխարհի երկրների ցանկում Ռուսաստանի Դաշնությունը երկրորդն է (290,678 վարակակիր), Իսպանիան՝ երրորդը (278,188 վարակակիր): ՌԴ-ում զեհերի թիվը է 2,722, Իսպանիայում՝ 27,709, այսինքն՝ ՌԴ-ում վարակվածների մոտ 1 տոկոսն է մահացել, Իսպանիայում՝ մոտ 10 տոկոսը:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: