ԱԺ-ն արտահերթ նիստ կանի. օրակարգում վարչական իրավախախտումների մասին օրենքի նախագիծն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

աժ

Մայիսի 19-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարվի: Օրակարգում ՀՀ կառավարության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի մայիսի 19-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- նշված է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի որոշման մեջ: