10000 դրամ տուգանք՝ ազատ տեղաշարժման պահանջը խախտելու համար․ արդարադատության փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News 

ԱԺ-ն, ինչպես արդեն հայտնել ենք, արտահերթ նիստի է հրավիրել՝ քննարկելու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկուցողը՝ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, նախագծը ներկայացնելիս նշեց, որ առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմաններին խախտողներին նշանակել տուգանք:

Ըստ նախագծի՝ բաց տարածքներում դիմակներ չկրելու համար նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, մինչդեռ առաջարկվում է դիմակ չկրելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ տասը հազար դրամ։