Չինաստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ 4 մարդ զոհվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

երկրաշարժ

Չինաստանի Յունան նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Մահացել է 4 մարդ, 23-ը՝ տուժել։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 5,5 միլիոն բնակչություն ունեցող  Չժաոտուն քաղաքային շրջանի Ցյացզյա շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժից անմիջապես հետո տեղի իշխանությունը օպերատիվ փրկարարական աշխատանքներ է կազմակերպել, վնասված շինություններում մնացած մարդիկ տարհանվել են: Տարհանված մարդկանց թվի մասին տեղեկություն չկա:

Դպրոցականները, որոնք երեկոյան դասերի են եղել, րոպեների ընթացքում կազմակերպված դուրս են բերվել դպրոցի տարածքից։  

Տեսանյութեր

Live

Լրահոս